Մեր մասին

"Գյումրիի սելեկցիոն կայան" ՓԲԸ-ն կազմավորվել է 1924 թվականի աշնանը ռուս մեծ գիտնական, բնախույզ և կենսաբան Ս. Ի. Վավիլովի ցուցումներով ու լայնամասշտաբ գործունեության շնորհիվ:

Գյումրիի սելեկցիոն կայանը լինելով սեմնաբուծության առաջատարը Հայաստանում, իր շուրջ է համախմբել ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ տարբեր մարզերի և տարածաշրջանների գյուղատնտեսությամբ զբաղված տնտեսվարողներին, որոնց թիվը տարեկան կտրվածքով կազմում է մոտավորապես 1000-1200 մարդ

Վերջին Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ն սկսել է գարնանացան գարու էլիտա և սուպերէլիտա վերարտադրության սերմացուների վաճառքը: Վաճառքի համար սահմանված են հետևյալ գները. 1. էլիտա - 220 դրամ (1կգ) 2. Սուպերէլիտա - 250 դրամ (1կգ): Վաճառքում կան գարնանացան գարու Նուտանս-115 և Գյումրի սորտերի ինչպես էլիտային, այնպես էլ սուպերէլիտային սերմեր: Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել՝ 055 19-93-36; 055 34-39-18 հեռախոսահամարներով կամ այցելել «Գյումրիի սելեկցիոն կայան»:


22.01.2020

<<ԳործԿա>>

Ընկերությանն անհրաժեշտ է պատասխանատվության բարձր զգացումով Գլխավոր հաշվապահ և Գնումների համակարգող: Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է: Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@gselection.am հասցեին, նշելով այն հաստիքը որի համար դիմում եք:


14.01.2020

Անվճար Խորհրդատվություն մեր հաճախորդներին

Գյումրիի սելեկցիոն կայան ՓԲԸ-ն ներկա պահին մատուցում է անվճար ծառայություն՝ անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելով սերմեր ձեռք բերող շահառուներին

Ինչու ընտրել մեզ?

Քանի որ

Գյումրիի սելեկցիոն կայանը հանրապետության ամենամեծ սերմնաբուծական գիտական կենտրոնն է

Քանի որ

Բոլոր սերմերը արտադրվում են սերմնաբուծության կանոնների խստագույն պահպանմամբ , հավաստագրվում են <<Սերմերի գործակալության>> ՊՈԱԿ-ի կողմից և նորմալ ագրոտեխնիկայի պայմաններում ապահովում են առավելագույն արդյունք

Քանի որ

Գյումրիի սելեկցիոն կայանի կողմից արտադրաված սերմերը ադապտացված են ՀՀ և ԼՂՀ բնակլիմայական պայմաններին և հողերի մեխանիկական կազմին, հիվանդությունների նկատմամբ կայուն են և ամբողջովին ունեն բնական ծագում՝ բացառելով գենետիկական մոդիֆիկացումը։

1182

Հաճախորդներ

8

Ծրագրեր

410

Ժամ Աջակցություն

Գրեք մեզ

Իրավաբանական հասցե: Շիրակի մարզ. գյուղ Ախուրյան

Փոստային հասցե: Շիրակի մարզ. քաղաք Գյումրի 3113